Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:
Ահա և ավարտվեց Ամանորով սկսված, Սուրբ ծննդով շարունակված և Հայոց բանակի տոնական օրով եզրափակված հունվարը, որ օրինաչափորեն դարձել է հասարակական-քաղաքական լուրջ իրադարձություններից զերծ իներտ ամիս:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղի են ունեցել մի շարք հանդիսություններ:
Այսօր 24-րդ անգամ նշում ենք Հայաստանի ազգային բանակի տոնը: 24 տարի Հայաստանի անկախ Հանրապետության բանակը եղել է մեր պետության պաշտպանն ու վահանը՝ դիմակայելով հայտարարված ու չհայտարարված պատերազմի դաժան փորձություններին:
Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...